ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ոստիկանությունը պարզաբանում է անձը հավաստող ժամանակավոր վկայական ստանալու կարգը

Ոստիկանությունը պարզաբանում է անձը հավաստող ժամանակավոր վկայական ստանալու կարգը
13.03.2017 | 10:43

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել անձը հավաստող ժամանակավոր վկայականի տրամադրման կապակցությամբ: «Ընտրությունների ժամանակ հաճախակի են դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որ ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական:


Տեղեկացնում ենք, որ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական բացառապես տրվում է 2 դեպքում,
1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում` կորած անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ),
2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական:
Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձը կարողանալու է մասնակցել քվեարկությանը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ